National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.09.2022
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար կառաջադրվի Տիգրան Հակոբյանի թեկնածությունը
1 / 2

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Տիգրան Ռաֆիկի Հակոբյանի թեկնածությունը:

Վերջինիս թեկնածության հարցը քննարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում:

Տիգրան Հակոբյանն այժմ ՀՌՀ նախագահն է, նրա պաշտոնավարման ժամկետը կավարտվի օրեր անց: Ծնվել է 1960 թ., 1988 թ. առայսօր աշխատում է հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում, տարբեր կառույցներում, զբաղվում է դասախոսական աշխատանքով:

Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու  համար՝ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ոլորտի այն խնդիրներին, որոնք կարգավորման կարիք ունեն: Նա հավաստիացրել է, որ ընտրվելու պարագայում կփորձի իր ներդրումն ունենալ դրանց լուծման հարցում: Ըստ թեկնածուի՝ թեեւ վերջին տարիներին բարեփոխվում է տեսալսողական ոլորտի օրենսդրությունը, այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնք ամբողջական լուծման կարիք ունեն: «Տասնյակ խնդիրներ կան, որոնք այս օրենքը չի լուծում: Տասնյակ տարընթերցումներ կան, եւ սա կապված է ոչ միայն օրենքի հետ, միգուցե, հեղինակների ոչ մասնագետ լինելուց, կամ օրենքն արագ ընդունելուց է բխում: Առաջին հերթին դա կապված է տեխնիկական միջոցների պայթյունային արագությամբ զարգացման հետ: Այսօր արդեն աշխարհը փորձ ունի եւ հանգիստ կարգավորվում է այն, ինչ երեք տարի առաջ դժվար էր կարգավորել»,- նշել է  թեկնածուն՝ հավելելով, որ շատ կարեւոր է  ընդունել այնպիսի օրենք, որը կհամապատասխանի այսօրվա պահանջներին:

Տիգրան Հակոբյանը կարեւոր  է համարել նաեւ հեռուստաեթերից որակյալ հաղորդումների, առհասարակ նաեւ որակյալ բովանդակության սփռումը, լեզվական եւ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցի կարգավորումը եւ այլն:  «Ցավոք, Հայաստանում չկա այդ համակարգը, որը կզբաղվեր լեզվական եւ տեղեկատվական անվտանգության հարցով»,- ասել է թեկնածուն: Նրա գնահատմամբ՝ օտարերկրյա տասնյակ հեռուստածրագրեր կան, որոնք աղբ են եւ բացասաբար են անդրադառնում հանրության մտածողության վրա: «Կարգավորող մարմինը պետք է լծակներ ունենա, եւ ինչ որ ձեւով քաջալերի նույն ցանցային օպերատորներին, որպեսզի նրանք ավելի շատ կրթական, մշակութային եւ մանկական ծրագրեր բերեն, որոնք աշխարհում շատ-շատ են»,- հավելել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուն:

Հանձնաժողովի անդամները դրական են գնահատել Տիգրան Հակոբյանի աշխատանքը ոլորտում: Վերջինիս թեկնածությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, դեմ ձայներ չեն եղել:

Թեկնածուի առաջադրման հարցի քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am